USD
367.87
EUR
426.69
RUB
5.1458
GEL
137.57
2026 թ. մայիսի 20, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+15

Team Holding-ը հայտարարում է դոլարային պարտատոմսերի երրորդ՝ եզրափակիչ փուլի տեղաբաշխման մեկնարկը․ տեղաբաշխողը՝ Freedom Broker Armenia

Այսօր, 14:25
Team Holding-ը հայտարարում է անվանական արժեկտրոնային դոլարային պարտատոմսերի տեղաբաշխման երրորդ՝ եզրափակիչ փուլի մեկնարկի մասին
Team Holding-ը հայտարարում է դոլարային պարտատոմսերի երրորդ՝ եզրափակիչ փուլի տեղաբաշխման մեկնարկը․ տեղաբաշխողը՝ Freedom Broker Armenia

ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի․/ԱՌԿԱ/․ Team Holding-ը հայտարարում է անվանական արժեկտրոնային դոլարային պարտատոմսերի տեղաբաշխման երրորդ՝ եզրափակիչ փուլի մեկնարկի մասին:

Նախորդ երկու փուլերի տեղաբաշխումներն ավարտվել են նախատեսված ժամկետից շուտ՝ ներդրողների կողմից բարձր պահանջարկի և շուկայի կայուն հետաքրքրվածության պայմաններում: Team Holding-ի պարտատոմսերը շարունակաբար ձևավորում են բարձր ակտիվություն ինչպես տեղական, այնպես էլ միջազգային ներդրողների շրջանում, հաղորդում է Team Telecom Armenia ընկերության մամուլի ծառայությունը։

Տեղաբաշխումն իրականացվում է Freedom Broker Armenia ներդրումային ընկերության միջոցով՝ միջազգային չափանիշներին համապատասխան և լիարժեք թափանցիկ գործընթաց ապահովելով:

Երրորդ՝ եզրափակիչ փուլի շրջանակում տեղաբաշխվող դոլարային պարտատոմսերի պայմաններն են՝ անվանական ծավալը՝ 12,5 միլիոն ԱՄՆ դոլար, մեկ պարտատոմսի անվանական արժեքը՝ 100 ԱՄՆ դոլար, արժեկտրոնի եկամտաբերությունը՝ 8,65%, շրջանառության ժամկետը՝ 48 ամիս: Արժեկտրոնները կվճարվեն կիսամյակային պարբերականությամբ:

Տեղաբաշխման արդյունքում ներգրավված միջոցները Team Holding-ը կուղղի իր հիմնական ռազմավարական ուղղությունների զարգացմանը՝ ենթակառուցվածքային նախագծերի իրականացմանը, նորարարական լուծումների ներդրմանը, ինչպես նաև ընթացիկ նախագծերի ֆինանսավորման արդյունավետության բարձրացմանը: 

«Բարձր գնահատելով այս ողջ ընթացքում մեր ընկերության ու թիմի հանդեպ ներդրողների վստահությունը՝ մուտք ենք գործում պարտատոմսերի տեղաբաշխման եզրափակիչ փուլ: Այս ճանապարհին մեզ միացած գործընկերների՝ թե՛ անհատների, թե՛ բիզնեսների հավատը մեզ պարտավորեցնում է էլ ավելի մեծ եռանդով շարունակելու մեր՝ ենթակառուցվածքների և նորարարության զարգացման ուղղությամբ նախագծերը՝ հեռանկարում ունենալով միասին առավել մրցունակ տնտեսության ձևավորման գաղափարը», - ասում է Team ընկերությունների խմբի համահիմնադիր Հայկ Եսայանը:  

Freedom Broker Armenia-ի տնօրեն Հովակ Հովակիմյանը հավելում է․ «Team Holding-ի պարտատոմսերի՝ նախորդ երկու փուլերի նկատմամբ արձանագրված բարձր պահանջարկը վկայում է, որ Հայաստանի կապիտալի շուկայում ձևավորվում է հասուն և երկարաժամկետ մտածողությամբ ներդրումային միջավայր, որտեղ ներդրողները նախապատվությունը տալիս են կայուն զարգացման ռազմավարություն ունեցող և բարձր թափանցիկությամբ գործող ընկերություններին»։

Պարտատոմսերը հնարավոր է ձեռք բերել ինչպես առցանց՝ Freedom Broker Armenia հարթակի միջոցով, այնպես էլ դիմելով ընկերության գրասենյակ կամ ներկայացնելով հայտ ընկերության պաշտոնական կայքում։ 

Ծրագրային ազդագրով նախատեսված տեղաբաշխման ընդհանուր ծավալը կազմում է 31,500,000 ԱՄՆ դոլար և 1.4 միլիարդ ՀՀ դրամ։ 

Team Holding-ի պարտատոմսերի ծրագրային ազդագիրը գրանցվել է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում՝ 2025 թվականի նոյեմբերի 19-ի թիվ 1/417Ա որոշմամբ։ 

Պարտատոմսերի ձեռքբերման կարգին, ազդագրի էլեկտրոնային տարբերակին և հրապարակային առաջարկի հայտարարություններին կարելի է ծանոթանալ այստեղ։ 

Թողարկողի և առաջարկվող պարտատոմսերի բոլոր պայմանները, ինչպես նաև դրանց առնչվող ռիսկերը ներկայացված են ծրագրային ազդագրում։    

«Թիմ Հոլդինգ» ՓԲԸ-ն, հիմնադրված 2021 թվականին Հայկ և Ալեքսանդր Եսայանների կողմից, ձևավորվել է որպես դուստր և այլ ընկերություններում ներդրումներ կատարող «հոլդինգային» ընկերություն, որը միավորում է դուստր ընկերություններ տարբեր ոլորտներում և ստեղծում բազմաճյուղ կորպորատիվ էկոհամակարգ։ Հոլդինգը միավորել է կախյալ և դուստր ընկերություններ տարբեր ոլորտներից՝ տեղեկատվական տեխնոլոգիաներ և համակարգային ինտեգրացիա, ֆինթեք, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուր, էներգետիկա և շինարարություն, հյուրընկալության ոլորտ, գինեգործություն և բարձրորակ սպառողական ապրանքների մատակարարում։ Այսօր Հոլդինգի գործունեությունը ընդգրկում է Հայաստանի տնտեսության մի շարք առանցքային ուղղություններ։ 

Freedom Broker Armenia-ն (իրավաբանական անվանումը՝ «Ֆրիդոմ Ֆինանս Արմենիա» ՍՊԸ)՝ ՀՀ Կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված ներդրումային ընկերություն է, որն ապահովում է մուտք դեպի տեղական և միջազգային ֆոնդային շուկաներ։ Ընկերությունն առաջարկում է ներդրումային ծառայությունների ամբողջական շրջանակ՝ բորքերային, արժեթղթերի պահառության և արժեթղթերի տեղաբաշխման ծառայություններ, որոնց շրջանակում հաճախորդները ստանում են տեղական և միջազգային խոշորագույն արժեթղթերի շուկաներում ուղղակի ներդրումներ կատարելու հնարավորություն մեր ժամանակակից առցանց հարթակի միջոցով։

Freedom Broker Armenia-ն հանդիսանում է Freedom Holding Corp. միջազգային ֆինանսական հոլդինգի մաս, որի բաժնետոմսերը ցուցակված են NASDAQ ֆոնդային բորսայում (FRHC): Հոլդինգի շուկայական կապիտալիզացիան կազմում է 7.5 մլրդ ԱՄՆ դոլար, ակտիվները՝ 12.4 մլրդ դոլար (31.03.2026)։ Freedom Holding Corp.-ը ներկայացված է ԱՄՆ-ում, Եվրոպայում, ԱՊՀ երկրներում և Ասիայում՝ ունենալով ավելի քան 11 000 աշխատակից, 232 գրասենյակ, և 11 միլիոն օգտատեր թվային էկոհամակարգում։