USD
368.04
EUR
427.96
RUB
5.0736
GEL
137.59
2026 թ. մայիսի 19, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+18

Twitter սոցցանցը կհանի անձնական հաղորդագրությունների համար 140 նիշի սահմանափակումը

12.06.2015, 11:06
Twitter սոցիալական ցանցը հունիսին կհանի անձնական հաղորդագրությունների համար 140 նիշի սահմանափակումը։ Այդ մասին, ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստին», ասել է Twitter Inc.–ում Direct Messages նախագծի ղեկավար Սաչին Ագարվալը (Sachin Agarwal)։
Twitter սոցցանցը կհանի անձնական հաղորդագրությունների համար 140 նիշի սահմանափակումը

ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի. /ԱՌԿԱ/. Twitter սոցիալական ցանցը հունիսին կհանի անձնական հաղորդագրությունների համար 140 նիշի սահմանափակումը։ Այդ մասին, ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստին», ասել է Twitter Inc.–ում Direct Messages նախագծի ղեկավար Սաչին Ագարվալը (Sachin Agarwal)։

Հայտնի է, որ անձնական հաղորդագրությունների սահմանափակումը կկազմի 10 հազար նիշ։

Նորույթի ճշգրիտ ամսաթիվն առայժմ հայտնի չէ, բայց Ագարվալը կոչ է անում օգտատերերին` հետևել ճշտումներին և թեստավորել նոր հնարավորությունները Twitter–ի մշակողների կայքում տեղեկության թարմացմանը զուգընթաց։

Նորարարությունը վերաբերում է միայն անձնական հաղորդագրություններին, որոնք չի տեսնի ոչ ոք, բացի նամակագրության երկու մասնակիցներից։ «Հավանաբար, ձեզ հետաքրքիր է, թե ինչ է նշանակում հանրային կողմի համար Twitter–ը։ Ոչինչ։ Թվիթները կմնան 140 նիշի սահմաններում»,– ասվում է Սաչին Ագարվալի հաղորդագրությունում։

Twitter Inc. Ամերիկյան ընկերությունը հիմնադրվել է 2006 թվականին։ Ընկերության հիմնական պրոդուկտը մինչև 140 նիշ պարունակող կարճ հաղորդագրությունների հրապարակային փոխանակման սոցցանց է։ Կենտրոնակայանը Կալիֆոռնիա նահանգի Սան Ֆրանցիսկո քաղաքում է։ -0-