USD
368.04
EUR
427.96
RUB
5.0736
GEL
137.59
2026 թ. մայիսի 18, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+16

Տնտեսության մեջ արհեստական բանականության ներդրումը ռիսկեր է առաջացնում, այդ թվում՝ աշխատատեղերի հետ կապված․ Փաշինյան

14.04.2026, 14:20
Փաշինյանը կարևորել է այդ ուղղությամբ վերլուծական և գործնական աշխատանքի իրականացումը՝ հնարավոր խնդիրներից զերծ մնալու համար
Տնտեսության մեջ արհեստական բանականության ներդրումը ռիսկեր է առաջացնում, այդ թվում՝ աշխատատեղերի հետ կապված․ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ 13 ապրիլի․/ԱՌԿԱ/․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ տնտեսության մեջ արհեստական բանականության ներդրումը ռիսկեր է առաջացնում, այդ թվում՝ աշխատատեղերի հետ կապված։

Այս մասին նաև հայտարարել է Հայաստանի խոշոր գործատուների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ։

Փաշինյանը կարևորել է այդ ուղղությամբ վերլուծական և գործնական աշխատանքի իրականացումը՝ հնարավոր խնդիրներից զերծ մնալու համար։ 

«Մենք պետք է հասկանանք՝ ինչ ունենք անելու, ինչ ուղղություններում պետք է համագործակցենք, որպեսզի կարողանանք աշխատաշուկայի ճիշտ տրանսֆորմացիան ապահովել»,– ասել է երկրի ղեկավարը։

Ավելի վաղ Եվրոպայում Amazon Web Services-ի (AWS) արհեստական բանականության գծով ղեկավար Մաթիաս Ունդուրագան կոչ է արել ընդունել ԱԲ-ն, սովորել աշխատել դրա հետ և փոխել մտածելակերպը:

«Չարժե վախենալ, որ արհեստական բանականությունը կխլի ձեր աշխատանքը: ԱԲ-ն չի խլում աշխատատեղերը, այլ ուժեղացնում է մասնագետների հնարավորությունները», - ասել է Ունդուրագան Երևանում անցկացվող Doing Digital 2026 (DDF) ֆորումի ժամանակ: