USD
368.04
EUR
427.96
RUB
5.0736
GEL
137.59
2026 թ. մայիսի 19, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+9

Թուրքիայի իշխանություններն արգելափակել են Google–ի DNS-ծառայությունը

24.03.2014, 18:58
Թուրքիայի իշխանություններն արգելափակել են  Google  որոնողական համակարգի DNS-ծառայությունը, որը տեղի բնակիչներն օգտագործում էին Twitter մուտք գործելու արգելքը շրջանցելու համար, հաղորդում է Bloomberg–ը` վկայակոչելով տեղական մամուլին։
Թուրքիայի իշխանություններն արգելափակել են Google–ի DNS-ծառայությունը
ԵՐԵՎԱՆ, 24 մարտի. /ԱՌԿԱ/. Թուրքիայի իշխանություններն արգելափակել են  Google  որոնողական համակարգի DNS-ծառայությունը, որը տեղի բնակիչներն օգտագործում էին Twitter մուտք գործելու արգելքը շրջանցելու համար, հաղորդում է Bloomberg–ը` վկայակոչելով տեղական մամուլին։

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գրասենյակը հայտարարություն է տարածել, որում պարզաբանվում է, թե Twitter–ի դեմ «կանխարգելիչ քայլերն» ընդունվել են անօրինական ձեռք բերած և կեղծված գրառումների հրապարակման վերաբերյալ դատական հարյուրավոր որոշումների խախտումներին ի պատասխան։  

Հայտարարության համաձայն, իշխանությունները կհանեն Twitter–ից օգտվելու արգելքը, երբ այդ ընկերությունը կատարի երկրի պահանջները։ Փակման վտանգի տակ են Facebook–ն ու YouTube–ը, որի օգտագործողները Twitter–ից տեսանյութեր և գրառումներ են տարածում։

Twitter–ը դարձել էր գլխավոր հարթակ, որտեղ տեղադրվում էին Թուրքիայում կոռուպցիոն սկանդալի հետ կապված նյութերն ու փաստաթղթերը, ինչն Էրդողանը համարում է իր և իր մոտ շրջապատի դեմ ուղղված արշավ։ Բացի այդ, կայքը դերակատարում ուներ Ստամբուլում 2013 թվականի հակակառավարական բողոքի ցույցերի կազմակերպման ժամանակ, ինչը նույնպես վարչապետի դժգոհության պատճառ էր դարձել։