USD
368.04
EUR
427.96
RUB
5.0736
GEL
137.59
2026 թ. մայիսի 19, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+11

The New York Times-ը կրճատում է անվճար տրամադրվող առցանց հոդվածների ամսական սահմանաչափը

21.03.2012, 11:46
The New York Times հայտնի ամերիկյան պարբերականը, որը մեկ տարի առաջ իր առցանց կոնտենտի մասնակի վճարովի բաժանորդագրություն ներդրեց, կրկնակի կրճատում է անվճար հասանելի նյութերի ամսական քանակը, հաղորդում է թերթի կայքը:
The New York Times-ը կրճատում է անվճար տրամադրվող առցանց հոդվածների ամսական սահմանաչափը

ԵՐԵՎԱՆ, 21 մարտի. /ԱՌԿԱ/. The New York Times հայտնի ամերիկյան պարբերականը, որը մեկ տարի առաջ իր առցանց կոնտենտի մասնակի վճարովի բաժանորդագրություն ներդրեց, կրկնակի կրճատում է անվճար հասանելի նյութերի ամսական քանակը, հաղորդում է թերթի կայքը:

Նախորդ տարվա մարտին մասնակի վճարովի բաժանորդագրության ներդնումից հետո NYT կայքի գլխավոր էջն անվճար մնաց բոլոր այցելուների համար, բացի այդ NYT-ի թղթային տարբերակի բաժանորդները հնարավորություն ունեին անվճար ընթերցել NYT-ի, ինչպես նաև  բոլոր առցանց նյութերը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Մնացած ընթերցողները մինչև հիմա ամսվա ընթացքում կարող էին ընթերցել 20 առցանց հոդված, ապրիլից այդ թիվը կնվազի 10 նյութով: Սպառելով սահմանաչափը՝ ընթերցողներին առաջարկվում է վճարել առցանց բաժանորդագրության համար, որը կազմում է ամսական 15-35 դոլար:

Սահմանափաչում ներառված չեն NYT բլոգերի տեղեկատվությունները, սլայդշոուն, տեսանյութերն ու կայքի մուլտիմեդիոն կոնտենտը: Բացի այդ, այն հոդվածները, որոնք այցելուն որոշել է ընթերցել անցում կատարելով NYT կայք Facebook-ում և Twitter-ում, որոնողական համակարգերում, բլոգերում ներկայացված հղումների միջոցով, ևս հասանելի են անվճար:-0-