USD
368.04
EUR
427.96
RUB
5.0736
GEL
137.59
2026 թ. մայիսի 19, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+5

Ռոսկոմնադզորը հայտնել է Telegram-ի և WhatsApp-ի միջոցով զանգերի սահմանափակման մասին

14.08.2025, 10:21
Telegram-ի և WhatsApp-ի ֆունկցիոնալության վրա այլ սահմանափակումներ չեն մտցվում
Ռոսկոմնադզորը հայտնել է Telegram-ի և WhatsApp-ի միջոցով զանգերի սահմանափակման մասին

ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի․/ԱՌԿԱ/․ Ռոսկոմնադզորը հայտնել է Telegram-ի և WhatsApp-ի միջոցով զանգերի սահմանափակման մասին, հաղորդում է ՌԲԿ–ն։ 

«Իրավապահ մարմինների և քաղաքացիների բազմաթիվ դիմումների համաձայն՝ Telegram-ը և WhatsApp-ը դարձել են հիմնական ձայնային ծառայությունները, որոնք օգտագործվում են խաբեության և փող շորթելու, ինչպես նաև Ռուսաստանի քաղաքացիներին դիվերսիոն և ահաբեկչական գործողությունների մեջ ներգրավելու համար», - РБК-ին պարզաբանել են գերատեսչության մամուլի ծառայությունից։ 

Ռոսկոմնադզորից ընդգծել են, որ Telegram-ի և WhatsApp-ի ֆունկցիոնալության վրա այլ սահմանափակումներ չեն մտցվում։