USD
368.04
EUR
427.96
RUB
5.0736
GEL
137.59
2026 թ. մայիսի 19, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+9

Monte Melkonyan Cyber Army հայկական հաքերային խումբը կոտրել է ադրբեջանական կայքեր, այդ թվում` դեսպանությունների և բանկի կայքեր

21.10.2014, 11:28
Հայկական Monte Melkonyan Cyber Army-ն կոտրել է մի քանի ադրբեջանական կայքեր, ասվում է նախօրեին խմբի կողմից տարածած հաղորդագրությունում։
Monte Melkonyan Cyber Army հայկական հաքերային խումբը կոտրել է ադրբեջանական կայքեր, այդ թվում` դեսպանությունների և բանկի կայքեր

ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայկական Monte Melkonyan Cyber Army-ն կոտրել է մի քանի ադրբեջանական կայքեր, ասվում է նախօրեին խմբի կողմից տարածած հաղորդագրությունում։

«Կոտրվել են ադրբեջանական բավականին լուրջ ռեսուրսներ, այդ թվում՝ Բելգիայում և Լեհաստանում Ադրբեջանի դեսպանությունների կայքերը, բանկի, արդարադատության նախարարության և ապրանքների վաճառքների կայքեր»,– ասվում է հաղորդման մեջ։

Նախօրեին տեղեկատվական անվտանգության հայ փորձագետ Սամվել Մարտիրոսյանը նախազգուշացրել էր ադրբեջանցի հաքերների ակտիվացման և որոշ ռեսուրսների գրոհի մասին, ինչի հետևանքով կոտրվել են ավելի քան մեկ տասնյակ հայկական կայքեր։-0-