USD
368.04
EUR
427.96
RUB
5.0736
GEL
137.59
2026 թ. մայիսի 19, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+5

ԼՂՀ ԿԸՀ–ն պաշտոնական էջ է բացել Facebook–ում

18.07.2014, 12:15
Լեռնային Ղարաբաղի հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովն իր պաշտոնական էջն է բացել Facebook սոցիալական կայքում`  www.facebook.com/cec.nkr.am, հայտնում է ԼՂՀ ԿԸՀ–ն։
ԼՂՀ ԿԸՀ–ն պաշտոնական էջ է բացել Facebook–ում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 հուլիսի. /ԱՌԿԱ/. Լեռնային Ղարաբաղի հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովն իր պաշտոնական էջն է բացել Facebook սոցիալական կայքում`  www.facebook.com/cec.nkr.am, հայտնում է ԼՂՀ ԿԸՀ–ն։

Հաղորդագրության համաձայն, էջում կհրապարակվեն ԼՂՀ ԿԸՀ գործունեության, ինչպես նաև Արցախում կայացած և առաջիկա ընտրությունների մասին տեղեկություններ։

Էջում կներկայացվեն նաև ԼՂՀ–ի ընտրական գործընթացների վերաբերյալ միջազգային դիտորդների գնահատականներն ու կարծիքները։

«Ընտրական քրոնիկոնը տեղեկություններ կպարունակի արտերկրում սպասվող և անցկացված ընտրական գործընթացների մասին»,– ասվում է հաղորդագրության մեջ։ -0-