USD
368.04
EUR
427.96
RUB
5.0736
GEL
137.59
2026 թ. մայիսի 19, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+4

Հայաստանն IPv6 արձանագրության նոր տարբերակին է անցնում

06.06.2012, 20:01
Հայաստանը IPv6 արձանագրության նոր տարբերակին է անցնում, չորեքշաբթի լրագրողներին հայտնեց ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման խնդիրների ինստիտուտի ցանցային կառավարման լաբորատորիայի ղեկավար Արթուր Պետրոսյանը:
Հայաստանն IPv6 արձանագրության նոր տարբերակին է անցնում
ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանը IPv6 արձանագրության նոր տարբերակին է անցնում, չորեքշաբթի լրագրողներին հայտնեց ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման խնդիրների ինստիտուտի ցանցային կառավարման լաբորատորիայի ղեկավար Արթուր Պետրոսյանը:

Հունիսի 6-ին ողջ աշխարհում IPv6 արձանագրության նոր տարբերակին են անցնում՝ World IPv6 Launch (www.worldipv6launch.org): Այս իրադարձության համակարգողն է Internet Society կազմակերպությունը:

IPv6 արձանագրությունը  կփոխարինի համացանցում գործող IPv4-ը, որը գործում է ավելի քան 30 տարի: IPv4 նախատեսում է ինտերնետին միացված բոլոր սարքերին՝ սերվերներին, սմարթֆոններին ու պլանշետներին, ընդամենը 4,3 մլրդ IP հասցեներ տրամադրել, որը գրեթե լիովին սպառվել է  2011 թվականին:--0-