USD
368.04
EUR
427.96
RUB
5.0736
GEL
137.59
2026 թ. մայիսի 19, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+5

Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել ինտերնետի կառավարման սկզբունքներին

15.08.2014, 13:33
Հայաստանի կառավարությունը երեկվա նիստում հավանություն է տվել ինտերնետի կառավարման սկզբունքներին։
Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել ինտերնետի կառավարման սկզբունքներին
ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի կառավարությունը երեկվա նիստում հավանություն է տվել ինտերնետի կառավարման սկզբունքներին։

Ինչպես նիստի ընթացքում նշել է Հայաստանի տրանսպորտի և կապի փոխնախարար Արթուր Առաքելյանը, փաստաթղթով ենթադրվում է սահմանել ինտերնետի կառավարման սկզբունքները, որոնք թույլ կտան ապահովել հայկական ինտերնետ–տարածքի և լայնաշերտ ինտերնետի հասանելիության անվտանգությունը։

«Առաջարկվում է նաև ստեղծել ինտերնետի կառավարման միջգերատեսչական խումբ, որի կազմում կընդգրկվեն ինչպես պետական և մասնավոր հատվածների, այնպես էլ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Միջգերատեսչական կառույցի հիմնական խնդիրն առաջարկությունների մշակումն է ինտերնետի կառավարման ոլորտում»,– ասել է Առաքելյանը։ -0-