USD
368.04
EUR
427.96
RUB
5.0736
GEL
137.59
2026 թ. մայիսի 19, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+9

Համացանցում նոր վարակ է տարածվել. փորձագետը հորդորում է զգույշ լինել համացանցում

19.06.2015, 21:12
Համացանցում նոր վարակ է ակտիվացել, որը սկսել է գրոհել օգտատերերին, Facebook սոցցանցի իր էջում տեղեկացրել է տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։
Համացանցում նոր վարակ է տարածվել. փորձագետը հորդորում է զգույշ լինել համացանցում
ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի. /ԱՌԿԱ/. Համացանցում նոր վարակ է ակտիվացել, որը սկսել է գրոհել օգտատերերին, Facebook սոցցանցի իր էջում տեղեկացրել է տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։

«Ուշադրություն, նոր վիրուս։ Տարածվում է կեղծ վիդեո` ընկերներին tag անելով։ Եթե դուք հետաքրքրվեք և անցնենք այդ հղումով, ապա Google Chrome բրաուզերը ձեզ կզգուշացնի», – տեղեկացնում է փորձագետը։

Նրա խոսքերով` չնայած զգուշացումներին, օգտատերերը հաճախ բացում են տարբեր կասկածելի հղումները, որոնք կարող են վնասել համակարգիչը։ Փորձագետը կոչ է արել ավելի զգոն լինել կասկածելի տեսագրությունների դեպքում։ –0–