USD
368.04
EUR
427.96
RUB
5.0736
GEL
137.59
2026 թ. մայիսի 19, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+15

Ֆուտբոլասերներն ամենայն հավանականությամբ Լյուքսեմբուրգ-Հայաստան հանդիպումը կկարողանան դիտել ուղիղ հեռարձակմամբ

04.02.2013, 19:12
Ֆուտբոլասերները կարողանան Լյուքսեմբուրգ-Հայաստան հանդիպումը դիտել ուղիղ հեռարձակմամբ, եթե ֆրանսիական կողմն ապահովի համապատասխան ինտերնետ պարամետրերը:
Ֆուտբոլասերներն ամենայն հավանականությամբ Լյուքսեմբուրգ-Հայաստան հանդիպումը կկարողանան դիտել ուղիղ հեռարձակմամբ
ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի. /ԱՌԿԱ/. Ֆուտբոլասերները կարողանան Լյուքսեմբուրգ-Հայաստան հանդիպումը դիտել ուղիղ հեռարձակմամբ, եթե ֆրանսիական կողմն ապահովի համապատասխան ինտերնետ պարամետրերը:

Ինչպես տեղեկացնում ենք ՀՖՖ պաշտոնական կայքից, այսօր Երևանի ժամանակով ժամը 21:00-ին ՀՖՖ մամուլի քարտուղարությունը Ֆրանսիայի Վալանս քաղաքի «Նովոտել» հյուրանոցից, ուր հանգրվանել է Հայաստանի ազգային հավաքականը ուղիղ հեռարձակմամբ կներկայացնի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի մամուլի ասուլիսը: Ասուլիսին կարելի է հետևել  ՀՖՖ պաշտոնական կայքի ՈՒՂԻՂ ԵԹԵՐ բաժնում:

«Եթե ֆրանսիական կողմն ապահովի համապատասխան ինտերնետ պարամետրեր նաեւ Ջորջ Պոմպիդու մարզադաշտում, ապա ՀՖՖ մամուլի քարտուղարությունը ՀՖՖ պաշտոնական կայքի միջոցով կիրականացնի նաեւ Լյուքսեմբուրգ-Հայաստան հանդիպման ուղիղ հեռարձակումը վաղը՝ Երեւանի ժամանակով ժամը 22:45»,– նշված է հաղորդագրության մեջ:-0-