USD
368.04
EUR
427.96
RUB
5.0736
GEL
137.59
2026 թ. մայիսի 19, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+7

Ադրբեջանցի ցանցահենները կոտրել են yerkir.am հայկական լրատվական պորտալը

12.12.2012, 15:15
Ադրբեջանցի ցանցահենները նախօրեին երեկոյան կոտրել են yerkir.am հայկական լրատվական պորտալը, «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին պարբերականի խմբագրությունից:

Ադրբեջանցի ցանցահենները կոտրել են yerkir.am հայկական լրատվական պորտալը

ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Ադրբեջանցի ցանցահենները նախօրեին երեկոյան կոտրել են yerkir.am հայկական լրատվական պորտալը, «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին պարբերականի խմբագրությունից:
 
Կայքի գլխավոր էջում տեղադրված հաղորդագրության մեջ նշվում էր, որ գրոհը կատարվել է anti-armenia.org ցանցահենային խմբավորման կողմից:

Նաև նշվում էր, որ գրոհի հետևանքով ջնջվել է կայքի ողջ արխիվը: Այժմ անցկացվում են կայքի վերականգնման աշխատանքները, և այն կրկին հասանելի է: -0-