USD
368.04
EUR
427.96
RUB
5.0736
GEL
137.59
2026 թ. մայիսի 19, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+9

Պետվճարումների էլեկտրոնային համակարգ է ներդրվելու Հայաստանում 10 օրվա ընթացքում

19.04.2012, 15:24
Պետվճարումների էլեկտրոնային համակարգ կներդրվի Հայաստանում առաջիկա 10 օրվա ընթացքում, հայտնեց կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը:
Պետվճարումների էլեկտրոնային համակարգ է ներդրվելու Հայաստանում 10 օրվա ընթացքում
ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի. /ԱՌԿԱ/. Պետվճարումների էլեկտրոնային համակարգ կներդրվի Հայաստանում առաջիկա 10 օրվա ընթացքում, հայտնեց կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը:

«Կգործարկվի նոր վեբ-կայք, որում մեր քաղաքացիները կկարողանան Ինտերնետով ArCa կամ MasterCard պլաստիկ քարտերի միջոցով իրականացնել ցանկացած պետական վճարում, մասնավորապես, տուգանքներ, պետտուրքեր, ծառայությունների վճարում»,- ասաց նա հինգշաբթի կառավարության նիստի ընթացքում: 

Սարգսյանը պարզաբանեց, որ կայքում հնարավոր կլինի իրականացնել մոտ 1500 տարբեր տեսակի վճարումներ: 

Ըստ նրա՝ էլեկտրոնային վճարումների դեպքում միջնորդավճարը նվազագույն կլինի և կկազմի մոտ 8-10 դրամ՝ 2-3 հազար դրամ վճարելու դեպքում: -0-