USD
368.04
EUR
427.96
RUB
5.0736
GEL
137.59
2026 թ. մայիսի 19, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+7

ՌԴ նախարարը Instagram-ում հայտարարեց, որ չեն օգտագործի ԱՄՆ-ի ԾԱ-ները

24.03.2014, 11:44
ՌԴ կապի և զանգվածային հաղորդակցությունների նախարար Նիկոլայ Նիկիֆորովը կարծում է, որ ամերիկացիներն իրենք խաչ քաշեցին ռուս պաշտոնյաների համակարգիչներում իրենց ծրագրային ապահովման օգտագործման վրա։
ՌԴ նախարարը Instagram-ում հայտարարեց, որ չեն օգտագործի ԱՄՆ-ի ԾԱ-ները

ԵՐԵՎԱՆ, 24 մարտի. /ԱՌԿԱ/. ՌԴ կապի և զանգվածային հաղորդակցությունների նախարար Նիկոլայ Նիկիֆորովը կարծում է, որ ամերիկացիներն իրենք խաչ քաշեցին ռուս պաշտոնյաների համակարգիչներում իրենց ծրագրային ապահովման օգտագործման վրա։

Այդպես նա արձագանքեց The Wall Street Journal-ում տպագրված` ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանի նկատմամբ զանգվածային տեղեկատվական հետախուզության մասին հոդվածին։

«Ամերիկացի ուժայիններն իրենք են խաչ քաշում Ռուսաստանի պետական և պետականամերձ ոլորտում ԱՄՆ սարքավորումների և ծրագրային ապահովման հետագա օգտագործման վրա»,- գրել է նա Instagram-ի իր էջում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Ի դեպ, լուսանկարների և տեսանյութերի փոխանակման Instagram ծառայությունը ստեղծվել է Սան Ֆրանցիսկոյում (Կալիֆոռնիա, ԱՄՆ) երկու` ամերիկացի և բրազիլացի ծրագրավորողների կողմից։--0--