USD
368.04
EUR
427.96
RUB
5.0736
GEL
137.59
2026 թ. մայիսի 19, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+8

«ՎԿոնտակտեի» աուդիոնվագարկիչի կոդում գովազդի հնարավորություն է հայտնաբերվել

17.10.2016, 16:47
«ՎԿոնտակտե» սոցիալական ցանցի Webtackles հանրության օգտատերերը աուդիոնվագարկիչի կոդում հայտնաբերել են ֆունկցիաներ, որոնք նախատեսված են ձայնային գովազդի վերարտադրման համար երաժշտություն լսելու ընթացքում։
 «ՎԿոնտակտեի» աուդիոնվագարկիչի կոդում գովազդի հնարավորություն է հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. «ՎԿոնտակտե» սոցիալական ցանցի Webtackles հանրության օգտատերերը աուդիոնվագարկիչի կոդում հայտնաբերել են ֆունկցիաներ, որոնք նախատեսված են ձայնային գովազդի վերարտադրման համար երաժշտություն լսելու ընթացքում։

Ինչպես նշում է newsru.com–ը, հղում անելով TJ–ին, դատելով կոդի պարունակությունից, գովազդը կարող է վերարտադրվել երգի ավարտից հետո։

Ավելի ուշ Chrome-հավելվածի` «Վկոնտակտե»–ի վերափոխման VkOpt մշակողները, ովքեր ուսումնասիրել էին կոդը, պարզաբանեցին, որ գովազդը կբեռնվի երգի նվագարկումից միայն տասը վայրկյան անց։   

Ինչպես ենթադրում են մշակողները, այդպիսով գովազդը կարող է դրվել կոնկրետ երգերի վրա, սակայն ավելի կարևոր է այն, որ օգտատերերին չեն ստիպի գովազդ լսել երգերի արագ փոփոխության դեպքում։

Մեկնաբանելով նվագարկչում գտնված կոդի մասին տեղեկությունը` սոցցանցի մամուլի քարտուղար Եվգենի Կրասնիկովը հաստատել է, որ «ՎԿոնտակտե»–ն նոր տեսակի գովազդ է թեստավորում։ -0-