USD
368.04
EUR
427.96
RUB
5.0736
GEL
137.59
2026 թ. մայիսի 19, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+11

VivaCell-MTS–ը նվազեցրել է ռոումինգի գները Ղարաբաղում

04.04.2016, 11:24
VivaCell-MTS–ը նվազեցրել է ռոումինգի գները Լեռնային Ղարաբաղում։
VivaCell-MTS–ը նվազեցրել է ռոումինգի գները Ղարաբաղում

ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի./ԱՌԿԱ/. VivaCell-MTS–ը նվազեցրել է ռոումինգի գները Լեռնային Ղարաբաղում։

«Հարգելի բաժանորդներ, 2016թ. ապրիլի 2-ից սկսած 374 97 ցանցում ռոումինգի մուտքային և դեպի Հայաստանի ցանցեր, ինչպես նաև տեղական ուղղություններով ելքային զանգերի համար սակագինը կկազմի 5 դրամ 1 րոպեի համար: Վերընշված ուղղություններով SMS հաղորդագրությունների սակագինը նույնպես կկազմի 5 դրամ», – նշվում է ընկերության Facebook–յան պաշտոնական էջում։

Ընկերությունից նշեցին, որ հայտարարված սակագինը կգործի մինչև հավելյալ տեղեկացում:

VivaCell-MTS (Ղ-Տելեկոմ) ընկերությունը հայկական շուկայում գործում է 2005 թվականից: Ընկերության բաժնետոմսերի 80 տոկոսը պատկանում է Ռուսաստանի և ԱՊՀ բջջային կապի խոշորագույն օպերատոր «Մոբիլնիե Տելեսիստեմի» ԲԲԸ-ին, մնացած 20 տոկոսը պատկանում է լիբանանյան Fattouch Group ներդրումային խմբին ($1 – 480,88 դրամ)։