USD
368.04
EUR
427.96
RUB
5.0736
GEL
137.59
2026 թ. մայիսի 19, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+17

Ucom–ը կօգնի ՀՀ ԱԻՆ–ին կատարելագործել հակակարկտային կայանքների տեխնիկական հագեցվածությունը

07.06.2016, 18:17
Ucom հեռահաղորդակցական ընկերությունը պատրաստ է տեխնիկական աջակցություն ցուցաբերել ՀՀ ԱԻՆ–ին ` հանրապետությունում հակակարկտային կայանքների աշխատանքը բարելավելու համար:
Ucom–ը կօգնի ՀՀ ԱԻՆ–ին  կատարելագործել հակակարկտային կայանքների տեխնիկական հագեցվածությունը

ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի. /ԱՌԿԱ/. Ucom հեռահաղորդակցական ընկերությունը պատրաստ է տեխնիկական աջակցություն ցուցաբերել ՀՀ ԱԻՆ–ին ` հանրապետությունում հակակարկտային կայանքների աշխատանքը բարելավելու համար, հայտարարել է Ucom–ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի հրավիրած աշխատանքային խորհրդակցության ժամանակ։

Եսայանը պատրաստակամություն  է հայտնել ընկերության տեխնիկական հնարավորություններն ի սպաս դնել հակակարկտային կայանքների կառավարման համար անհրաժեշտ կապն առավել հուսալի և անխափան դարձնելու հարցում:

«Մենք պետք է հնարավորինս ապահովագրված լինենք բոլոր տեսակի խափանումներից»,- շեշտել է նախարար Երիցյանը:

Ամփոփելով ոլորտի մասնագետների կողմից հնչեցված խնդիրներն ու դրանց հնարավոր լուծումների վերաբերյալ առաջարկությունները՝ ԱԻ նախարարը համոզմունք է հայտնել, որ ոլորտի մասնագետների համագործակցությունը կարճ ժամանակում կհանգեցնի մինչ օրս արձանագրված տեխնիկական խնդիրների հիմնավոր լուծմանը։ 

Այս ոլորտում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը համագործակցում է նաև ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ:

Այսօր Հայաստանում գործում է 460 հակակարկտային կայանք, որոնք ապահովում են երկրի կարիքների մոտ 9 տոկոսը։ –0-