USD
368.04
EUR
427.96
RUB
5.0736
GEL
137.59
2026 թ. մայիսի 19, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+7

Ucom–ի բաժանորդները մասամբ մնացել են առանց կապ տեխնիկական խնդիրների պատճառով

07.12.2017, 12:49
Ucom հեռահաղորդակցական ընկերության
ցանցում առկա են տեխնիկական խնդիրներ։
Ucom–ի բաժանորդները մասամբ մնացել են առանց կապ տեխնիկական խնդիրների պատճառով

ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Ucom հեռահաղորդակցական ընկերության ցանցում առկա են տեխնիկական խնդիրներ։

«Հարգելի՛ բաժանորդներ, այս պահին շարժական ցանցի աշխատանքում առկա են տեխնիկական խնդիրներ, ինչի պատճառով շարժական կապի ծառայությունները մասամբ անհասանելի են: Մեր տեխնիկական անձնակազմն աշխատում է այդ տեխնիկական խնդիրների հնարավորինս արագ կարգավորման ուղղությամբ», – նշվում է Facebook–ում արված ընկերության հայտարարության մեջ։

Միաժամանակ, ընկերությունը հայցում է բաժանորդների ներողամտությունը պատճառած անհարմարության համար:–0–