USD
368.04
EUR
427.96
RUB
5.0736
GEL
137.59
2026 թ. մայիսի 19, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+16

Samsung-ը շուկա կվերադարձնի Galaxy Note7-ը

28.03.2017, 13:45
Samsung ընկերությունը հայտարարել է Galaxy Note7 պլանշետները շուկա վերադարձնելու մտադրության մասին:
Samsung-ը շուկա կվերադարձնի Galaxy Note7-ը

ԵՐԵՎԱՆ, 28 մարտի. /ԱՌԿԱ/. Samsung ընկերությունը հայտարարել է Galaxy Note7 պլանշետները շուկա վերադարձնելու մտադրության մասին, որոնց արտադրությունը և վաճառքը դադարեցվել էր նախորդ տարի` մարտկոցների բռնկվելու վտանգի պատճառով:

Ինչպես հայտնում է vesti.ru-ն, հղում անելով, արտադրողի մամուլի հաղորդագրությանը, վաճառքից հանված սարքերը կվաճառվեն որպես վերականգնված մոդելներ կամ կտրվեն վարձով, եթե դա «տեղին լինի»:

Թե երբ շուկա կվերադառնան վերականգնված Note7-երը, առայժմ չի նշվում: Սպասվում է, որ ֆաբլետները հասանելի չեն լինի ԱՄՆ-ում կամ Եվրոպայում. հնարավոր է, որ սարքերը հնարավոր լինի գնել միայն զարգացող երկրներում: -0-