USD
368.21
EUR
427.9
RUB
5.1541
GEL
137.7
2026 թ. մայիսի 19, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+15

Օբաման իր անձնական էջն է բացել Facebook–ում

10.11.2015, 12:05
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման իր անձնական էջն է բացել Facebook սոցցանցում, գրում է  gazeta.ru-ն։
Օբաման իր անձնական էջն է բացել Facebook–ում

ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման իր անձնական էջն է բացել Facebook սոցցանցում, գրում է  gazeta.ru-ն։

 «Բարև, Facebook! Ես վերջապես իմ սեփական էջն ունեմ»,- գրել է Օբաման իր առաջին գրառման մեջ, հայտնում է պարբերականը:

Իր գրառման մեջ Օբաման հույս է հայտնել, որ Facebook-ը կդառնա մի վայր, որտեղ քննարկումներ կտարվեն ԱՄՆ-ի ամենակարևոր խնդիրների շուրջ, ավելացնելով, օգտատերերը կկարողանան ներկայացնել իրենց գաղափարները և պատասխաններ կստանան անմիջապես իրենից։ 

ԱՄՆ նախագահի առաջին գրառումը նվիրված է բնապահպանության և կլիմայի փոփոխության խնդիրներին: -0-