USD
368.04
EUR
427.96
RUB
5.0736
GEL
137.59
2026 թ. մայիսի 19, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+5

Նյու Յորքի բնակիչը մեղավոր է ճանաչվել 120 հազար iPad-ի տերերի անձնական տվյալների գողության մեջ

21.11.2012, 12:59
Նյու Ջերսի ամերիկյան նահանգի դատարանը Նյու Յորքի բնակիչ Էնդրյու Աուերնհայմերին (Andrew Auernheimer) մեղավոր է ճանաչել շուրջ 120 հազար iPad-ի տերերի անձնական տվյալների գողության մեջ, չորեքշաբթի տեղեկացնում է Ռոյթեր գործակալությունը:

Նյու Յորքի բնակիչը մեղավոր է ճանաչվել 120 հազար iPad-ի տերերի անձնական տվյալների գողության մեջ

ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Նյու Ջերսի ամերիկյան նահանգի դատարանը Նյու Յորքի բնակիչ Էնդրյու Աուերնհայմերին (Andrew Auernheimer) մեղավոր է ճանաչել շուրջ 120 հազար iPad-ի տերերի անձնական տվյալների գողության մեջ, չորեքշաբթի տեղեկացնում է Ռոյթեր գործակալությունը:

Տվյալ գործով մեղավոր է ճանաչվել ևս մեկ մարդ՝ Դենիել Սպիթլերը (Daniel Spitler), ով իրեն մեղավոր է ճանաչել դեռ 2011թ.-ի հունիսին: Ըստ հետաքննության տվյալների՝ հանցակիցները, մասնավորապես, գողացել են շատ հայտնի մարդկանց՝ ներառյալ Նյու Յորքի քաղաքապետ Մայքլ Բլումբերգի, անձնական տվյալները և դրանք փոխանցել են Gawker պորտալին, որը հրապարակել է ինտերնետ խարդախների բոլոր «զոհերի» ցուցակը:

Աուերնհայմերին սպառնում է մինչև հինգ տարի ազատազրկում՝ մեղադրանքի երկու կետերով՝ հանցավոր համաձայնություն` անօրինական ներխուժման նպատակով սերվեր և անձնական տվյալների գողություն: Կետերից յուրաքանչյուրով չարագործը կարող է նաև վճարել մինչև 250 հազար դոլար տուգանք:

Ըստ Աուերնհայմերի փաստաբանի՝ տվյալ պահին նրան ազատ են արձակել գրավի դիմաց, և նա մտադիր է բողոքարկել: -0-