USD
368.04
EUR
427.96
RUB
5.0736
GEL
137.59
2026 թ. մայիսի 19, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+7

ՀՀ–ում խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն առաջարկում է հեշտացնել հեռուստաընկերությունների և ռադիոընկերությունների արտոնագրման գործընթացը

03.12.2012, 20:46
«Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը ներկայացվել է ՀՀ ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի հանձնաժողովին, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեց Հայաստանում խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը։
ՀՀ–ում խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն առաջարկում է հեշտացնել հեռուստաընկերությունների և ռադիոընկերությունների արտոնագրման գործընթացը
ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը ներկայացվել է ՀՀ ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի հանձնաժողովին, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեց Հայաստանում խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը։

«Օրինագիծը պատրաստվել է Երևանի մամուլի ակումբի, «Ինտերնյուս» հասարակական կազմակերպության և Հայաստանի խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի կողմից։ Օրինագիծը այս պահին քննարկման փուլում է»,– ասաց Մելիքյանը։

Նրա կարծիքով` փոփոխություններն ուղղված են ռադիոյի և հեռուստահեռարձակման ոլորտի ազատականացմանը և այս ոլորտների գործունեությանն ավելի լիբերալ մոտեցման ապահովմանը։

«Ներկայացված օրինագծում հեռուստատեսային և ռադիոընկերությունների արտոնագրման գործընթացը, որն իրականացնում է Հեռուստատեսության և ռադիոյի ազգային կոմիտեն, զգալիորեն դյուրացվել է։ Հեռուստաալիքը հեռարձակման միջոց է ընտրում արբանյակային, մալուխային կամ ինտերնետ ալիքներից»,– նշեց Մելիքյանը։-0-