USD
368.21
EUR
427.9
RUB
5.1541
GEL
137.7
2026 թ. մայիսի 19, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+19

Հայաստանը թվային հեռարձակման կանցնի 2016թ.–ին

21.05.2015, 15:55
Հայաստանը թվային հեռարձակման կանցնի միայն 2016թ.–ին, համապատասխան որոշումն ընդունվել է հինգշաբթի կառավարության նիստի ընթացքում։
Հայաստանը թվային հեռարձակման կանցնի 2016թ.–ին
ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանը թվային հեռարձակման կանցնի միայն 2016թ.–ին, համապատասխան որոշումն ընդունվել է հինգշաբթի կառավարության նիստի ընթացքում։

Ինչպես նշեց ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը, կառավարությունն առաջարկում է լրացումներ կատարել «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքում, որոնցով նախատեսվում է վեց ամսով երկարացնել անալոգային հեռուստատեսությունից թվային հեռարձակմանն անցնելու ժամկետը։

Ավելի վաղ նախատեսվում էր Հայաստանում թվային հեռարձակման անցնել 2015թ.–ի հուլիսի 1–ից։

«Թվային հեռուստատեսության ներդրման ժամկետների տեղափոխումը կապված է ծրագրի սոցիալական բաղադրիչի կոնկրետացման և թվային հեռարձակմանն ավելի լիարժեք ու սահուն անցնելու անհրաժեշտության հետ», – ասաց Բեգլարյանը։

«Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքում 2010թ.–ին կատարված լրացումների համաձայն, նախատեսվում էր, որ մինչև 2015թ.–ի հուլիսի 20–ը 18 հեռուստաալիքներ կանցնեն թվային հեռարձակման։ –0–