USD
368.04
EUR
427.96
RUB
5.0736
GEL
137.59
2026 թ. մայիսի 19, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+6

Հայաստանի գյուղնախարարությունը «Ոսկե բանալի» մրցանակի է արժանացել որպես լավագույն կայք

28.09.2015, 20:45
«Ոսկե բանալի» մրցանակի է արժանացել Հայաստանի գյուղատնտեսության նախարարության կայքը` հաղթելով «Տեղեկություն տրամադրող լավագույն պաշտոնական կայք» անվանակարգում։
Հայաստանի գյուղնախարարությունը «Ոսկե բանալի» մրցանակի է արժանացել որպես լավագույն կայք

ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/.  «Ոսկե բանալի» մրցանակի է արժանացել Հայաստանի գյուղատնտեսության նախարարության կայքը` հաղթելով «Տեղեկություն տրամադրող լավագույն պաշտոնական կայք» անվանակարգում։
 
Գյուղատնտեսության փոխնախարար Արմեն Հարությունյանին պարգևը հանձնել է  Տեղեկատվության ազատության կենտրոնի ղեկավար Շուշան Դոյդոյանը։

Հաղթողների թվում են նաև` Կոտայքի մարզպետարան, որը դարձել է «Տեղեկատվության ազատության մասին» օրենքը լավագույնս կիրառող գերատեսչություն և Հայաստանի արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը, ով ճանաչվել է «Տեղեկատվության ազատության լավագույն ռեֆորմատոր»։ -0-