USD
368.04
EUR
427.96
RUB
5.0736
GEL
137.59
2026 թ. մայիսի 19, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+16

Հայաստանի ՏՏ ներուժը պետք է արդյունաբերության այլ ոլորտներ ուղղել վարչապետ

28.04.2012, 13:45
Հայաստանի ՏՏ ներուժը պետք է ուղղել երկրի արդյունաբերության այլ ոլորտներ ևս՝ այդ ոլորտների աճ ապահովելու համար, հայտարարեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Հայաստանի ՏՏ ներուժը պետք է արդյունաբերության այլ ոլորտներ ուղղել վարչապետ
ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաստանի ՏՏ ներուժը պետք է ուղղել երկրի արդյունաբերության այլ ոլորտներ ևս՝ այդ ոլորտների աճ ապահովելու համար, հայտարարեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

«Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի դինամիկ զարգացումը հույս է ներշնչում, որ մենք կարող ենք այդ ոլորտի ներուժն օգտագործել արդյունաբերության այլ ոլորտներում աճ ապահովելու նպատակով»,- շաբաթ օրն անցկացված «Նորարարություն, մրցունակություն և տնտեսական աճ» ֆորումի ժամանակ նշեց Սարգսյանը:

Վարչապետի խոսքով՝ ժամանակակից աշխարհում արտադրական աճ ապահովելու ամենահզոր մեխանիզմն են հանդիսանում բաձր տեխնոլոգիաները, քանի որ այսօր ոչ մի ոլորտ չի կարող առանց բարձր տեխնոլոգիաների»,- հստակեցրեց նա:

«Այսօր երկրի մրցունակությունը կարևոր մարտահրավեր է հայկական պետության համար: Մենք պետք է պատասխանենք այն հարցին, թե ինչպիսին պետք է լինի Հայաստանը 21-րդ դարում, ինչպիսին պետք է լինի երկրի տնտեսությունը, ինչպես կարող է Հայաստանը մրցունակ դառնալ աշխարհում: Այս հարցերին մենք պետք է պատասխան տանք արդեն այսօր, պետք է պատասխան տայինք դեռ երեկ»,- նշեց նա:


Վարչապետն ընդգծեց, որ այս հարցերին պատասխանելիս պետք է հաշվի առնել գլոբալ միտումները, հասկանալ համաշխարհային տնտեսության հիմնական շարժիչ ուժերը և տարբերակել, թե որ ուղղությամբ է զարգանալու աշխարհը:--0-