USD
368.04
EUR
427.96
RUB
5.0736
GEL
137.59
2026 թ. մայիսի 19, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+9

Երևանի հեռուստաաշտարակից թվային հեռուստատեսային հեռարձակումը ժամանակավորապես կդադարեցվի

11.11.2025, 17:50
Դադարեցումը պայմանավորված է  Երևանի հեռուստաաշտարակի գեղազարդ լուսավորման նոր համակարգի մոնտաժային աշխատանքներով
Երևանի հեռուստաաշտարակից թվային հեռուստատեսային հեռարձակումը ժամանակավորապես կդադարեցվի

ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբեր․/ԱՌԿԱ/. Երևանի հեռուստաաշտարակից թվային հեռուստատեսային հեռարձակումը ժամանակավորապես կդադարեցվի։ Այս մասին հայտնում է ԲՏԱ նախարարությունը։

«Երևանի հեռուստաաշտարակի գեղազարդ լուսավորման նոր համակարգի մոնտաժային աշխատանքներով պայմանավորված՝ նոյեմբերի 12-ին, 13-ին և 14-ին՝ ժամը 02։00-08։00-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի հեռուստաաշտարակից թվային հեռուստատեսային հեռարձակումը ժամանակավորապես կդադարեցվի»,-նշվում է հաղորդագրության մեջ։