USD
368.21
EUR
427.9
RUB
5.1541
GEL
137.7
2026 թ. մայիսի 19, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+19

ԶԼՄ. Nokia–ն մտադիր է վերադառնալ բջջային հեռախոսների բիզնես 2016թ.–ին

19.06.2015, 12:15
Nokia ընկերությունը ծրագրում է 2016 թվականին վերադառնալ բջջային հեռախոսների բիզնես, հայտնում է ընկերության գլխավոր տնօրեն Ռաջիվ Սուրին գերմանական Manager Magazin ամսագրին տված հարցազրույցում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
ԶԼՄ. Nokia–ն մտադիր է վերադառնալ բջջային հեռախոսների բիզնես 2016թ.–ին

ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի. /ԱՌԿԱ/. Nokia ընկերությունը ծրագրում է 2016 թվականին վերադառնալ բջջային հեռախոսների բիզնես, հայտնում է ընկերության գլխավոր տնօրեն Ռաջիվ Սուրին գերմանական Manager Magazin ամսագրին տված հարցազրույցում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Սուրիի խոսքով, Nokia–ն հարմար գործընկեր է փնտրում բջջային հեռախոսների արտադրություն սկսելու համար։ Նախագիծը կարող է մեկնարկել հաջորդ տարվա երկրորդ կեսին, քանի որ ընկերության գործողությունները սահմանափակված են Microsoft կոնցեռնի հետ բջջային հեռախոսների ստորաբաժանման վաճառքի վերաբերյալ կնքած գործարքի շրջանակով։

«Նախագծի համար մենք պետք է հարմար գործընկերներ գտնենք»,– նշել է Սուրին։

Yle հեռուստառադիոընկերության տվյալներով, Nokia–ն ծրագրում է աշխատել բջջային հեռախոսների շուկայում այնպես, ինչպես այժմ աշխատում է պլանշետների հետ, այսինքն, մշակել սարքեր, այնուհետև դրանց լիցենզիաներ փոխանցել երրորդ ընկերություններին։ Օրինակ, Nokia պլանշետների լիցենզիաներին տիրապետում է թայվանյան Foxconn ընկերությունը, նշում է Yle–ն։

Nokia–ն ֆիննական անդրազգային ընկերություն է, բջջային, ֆիքսված, լայնաշերտ և IP-ցանցերի համար հեռահաղորդակցային սարքավորումների արտադրող, here.com քարտեզագրական սերվիսի մշակողը։

Microsoft–ը 2014 թվականի ապրիլին ձեռք է բերել Nokia–ի բջջային ստորաբաժանումը 7.18 միլիարդ դոլարով, որից 2.13 միլիարդ դոլարը` Nokia–ի պատենտների համար։-0-