USD
368.04
EUR
427.96
RUB
5.0736
GEL
137.59
2026 թ. մայիսի 19, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+11

Ucom ընկերությունը շարունակում է ցանցերի վերազինումը

08.04.2024, 11:15
Ապրիլի 9-ից 10-ը Ucom ընկերությունը ցանցի հերթական արդիականացման աշխատանքն է իրականացնելու մարզերում և Երևանում
Ucom ընկերությունը շարունակում է ցանցերի վերազինումը

ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի․/ԱՌԿԱ/․ Ապրիլի 9-ից 10-ը Ucom ընկերությունը ցանցի հերթական արդիականացման աշխատանքն է իրականացնելու մարզերում և Երևանում, հաղորդում է Ucom ընկերության մամուլի ծառայությունը։ 

Այս տարվա ընթացքում ընկերությունը արդիականացման լրջագույն աշխատանքներ է նախատեսում իրականացնել՝ բաժանորդներին ավելի բարձր որակի ծառայություններ մատուցելու համար։ 

Ապրիլի 9-ին նախատեսված ցանցի գլխավոր կոմուտացիոն կենտրոնի (Mobile Switching Subsystem) փոփոխության աշխատանքների հետևանքով Սյունիքի, Վայոց Ձորի, մասամբ Արարատի ու Արմավիրի բաժանորդները հնարավոր է կապի որոշակի խափանումներ նկատեն՝ կապված ուղիղ ձայնային զանգերի հետ։ 

Ապրիլի 10-ի նույն աշխատանքներով պայմանավորված կարող են ձայնային կապի որոշակի ընդհատումներ նկատվել Երևանում։ 

Աշխատանքներն իրականացվելու են գիշերային ժամերին բաժանորդներին մինիմալ անհարմարություն հասցնելու նպատակով, սակայն որոշակի խափանումներ հնարավոր է լինեն նաև ցերեկային ժամերին։ 

Հնարավոր ընդհատումների կապակցությամբ նախապես հայցում ենք բաժանորդների ներողամտությունը։ Վերազինման աշխատանքների հաջորդ փուլերի մասին նույնպես կտեղեկացնենք նախապես։