USD
368.04
EUR
427.96
RUB
5.0736
GEL
137.59
2026 թ. մայիսի 19, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+6

Պլանշետները նվազեցնում են ստացիոնար համակարգիչների ու նոութբուքերի ծավալը շուկայում

16.10.2012, 12:04
Այս տարի Ավստրալիայում կվաճառվի 5,1 մլն ստացիոնար համակարգիչ և նոութբուք, այսինքն՝ 13 տոկոսով ավելի քիչ, քան 2011 թվականին: Միաժամանակ պլանշետ-համակարգիչների վաճառքն այս տարի կկազմի 2,4 մլն օրինակ, իսկ այդ ցուցանիշը 70 տոկոսով շատ է 2011 թվականի ցուցանիշից:
Պլանշետները նվազեցնում են ստացիոնար համակարգիչների ու նոութբուքերի ծավալը շուկայում
ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Այս տարի Ավստրալիայում կվաճառվի 5,1 մլն ստացիոնար համակարգիչ և նոութբուք, այսինքն՝ 13 տոկոսով ավելի քիչ, քան 2011 թվականին: Միաժամանակ պլանշետ-համակարգիչների վաճառքն այս տարի կկազմի 2,4 մլն օրինակ, իսկ այդ ցուցանիշը 70 տոկոսով շատ է 2011 թվականի ցուցանիշից:

Այսպիսի կանխատեսում է արել IDC քոնսալթինգային ընկերությունը, որն այսօր հրապարկել է զեկույց երկրի համակարգչային շուկայի զարգացման հեռանկարների մասին, հաղորդում է tasstelecom.ru-ն:

«Ավանդական համակարգիչների վաճառքի տեմպերի նվազումը գլոբալ միտում է, սակայն էլեկտրոնային տեխնիկայով հագեցած երկրներում, օրինակ` ԱՄՆ-ում և Ավստրալիայում այդ միտումներն այժմ ավելի ակնհայտ են դրսևորվում»,- նշում է IDC-ի փորձագետ Էմի Չին և շարունակում. «Եվրոգոտում ֆինանսական ճգնաժամի բացասական ազդեցությունը ստիպում է գործարարներին ու մասնավոր սպառողներին տնտեսել նոր տեխնիկայի գնամն հարցում, իսկ պլանշետները, որոնք ավելի էժան այլընտրանք են, շատ արագ ուշադրություն հրավիրեցին իրենց վրա, արդյունքում դրանք շատ ավելի մեծ թվով գնորդների կգրավեն»:  --0-