USD
368.04
EUR
427.96
RUB
5.0736
GEL
137.59
2026 թ. մայիսի 18, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+13

Ստեփանակերտում կայացել է ԼՂՀ տուրիզմի վարչության նոր կայքի շնորհանդեսը

25.12.2012, 17:00
Երեքշաբթի Ստեփանակերտում տեղի է ունցել ԼՂՀ կառավարությանն առընթեր Զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանման վարչության նոր պաշտոնական կայքի (www.karabakh.travel) շնորհանդեսը, Ղարաբաղի մայրաքաղաքից հաղորդում է «ԱՌԿԱ» գործակալության թղթակիցը։
Ստեփանակերտում կայացել է ԼՂՀ տուրիզմի վարչության նոր կայքի շնորհանդեսը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Երեքշաբթի Ստեփանակերտում տեղի է ունցել ԼՂՀ կառավարությանն առընթեր Զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանման վարչության նոր պաշտոնական կայքի (www.karabakh.travel) շնորհանդեսը, Ղարաբաղի մայրաքաղաքից հաղորդում է «ԱՌԿԱ» գործակալության թղթակիցը։

Կայքում տեղադրված են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մասին պատմող նյութեր, Ղարաբաղի քարտեզը, զբոսաշրջության տարբեր տեսակներ, Արցախի տեսարժան վայրերի և ազգային խոհանոցի, թանգարանների, թատրոնների, ռեստորանների և սրճարանների, հանգստյան վայրերի, հյուրանոցների և հյուրատների մասին տեղեկատվություն, ինչպես նաև Ղարաբաղ մեկնելուց առաջ զբոսաշրջիկների համար նախատեսված գործնական տեղեկություն։

Նոր կայքն ունի նաև լուսանկարներ և տեսանյութեր, Ղարաբաղի մասին պատմող բրոշյուրներ, Արցախի զբոսաշրջության մասին պատմող նորություններ և հոդվածներ և զբոսաշրջիկների գրած պատմությունները։

ԼՂՀ տուրիզմի վարչության կայքը հասանելի է հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով։ –0–