Մեդիակենտրոնը ներկայացրել է www.media-center.am կայքը
21.10.2013,
18:51
«Մեդիակենտրոն» հայկական տեղեկատվական հարթակը երկուշաբթի ներկայացրել է http://www.media-center.am կայքը։
ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. «Մեդիակենտրոն» հայկական տեղեկատվական հարթակը երկուշաբթի ներկայացրել է http://www.media-center.am կայքը։
«Մենք հույս ունենք, որ կայքն աշխատանքային գործիք կդառնա լրագրողների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, քաղաքագետների, ուսանողների, գիտնականների և երկրի սոցիալ–քաղաքական կյանքով հետաքրքրվող անձանց համար»,– շնորհանդեսի ընթացքում ասաց Մեդիակենտրոնի համակարգող «Հասարակական լրագրության ակումբ» հասարակական կազմակերպության ղեկավար Սեդա Մուրադյանը։
Ըստ նրա, նոր կայքը ամբողջական տեղեկություն է պարունակում Մեդիակենտրոնի գործունեության մասին, հնարավորություն է ընձեռում առցանց ռեժիմով դիտել Մեդիակենտրոնում անցկացվող բոլոր քննարկումները, ասուլիսները, բանավեճերը, ծանոթանալ առաջիկա և անցած միջոցառումներին`իրադարձությունների հատուկ օրացույցի միջոցով։
«Կայքը նաև հասարակական կազմակերպություններին հնարավորություն է ընձեռում կապ հաստատել մեզ հետ և իրենց միջոցառումը մեզ մոտ անցկացնելու հայտ լրացնել»,– նշեց Մուրադյանը։
Մեդիակենտրոնը գործունեությունը սկսել է 2013 թվականի փետրվարին։ Մեդիակենտրոնն անցկացրել է 158 քննարկում և մամուլի ասուլիս, 7 հեռուստաբանավեճ։ Մեդիակենտրոնի միջոցառումներին մասնակցել են շուրջ 1200 փորձագետներ, վերլուծաբաններ, պաշտոնատար անձինք, լրագրողներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ -0-