USD
368.04
EUR
427.96
RUB
5.0736
GEL
137.59
2026 թ. մայիսի 18, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+15

Հայկական դպրոցներում նոր ուսումնական տարում պետք է ներդրվի էլեկտրոնային և տնտեսագիտական կրթություն

08.12.2016, 15:02
Նոր ուսումնական տարում հայկական դպրոցներում պետք է ներդրվի էլեկտրոնային և տնտեսագիտական կրթություն, հինգշաբթի կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:
Հայկական դպրոցներում նոր ուսումնական տարում պետք է ներդրվի էլեկտրոնային և տնտեսագիտական կրթություն

ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Նոր ուսումնական տարում հայկական դպրոցներում պետք է ներդրվի էլեկտրոնային և տնտեսագիտական կրթություն, հինգշաբթի կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:

«Հանձնարարում եմ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանին երեք շաբաթվա մեջ կառավարություն ներկայացնել համալիր  միջոցառումների ժամանակացույց և նոր ուսումնական տարվանից էլեկտրոնային կրթության անհրաժեշտ մեթոդաբանությունը», - ասաց Կարապետյանը:

Նրա խոսքով, նա նաև հանձնարարել է նախարարին երեք շաբաթվա մեջ կառավարություն ներկայացնել միջոցառումներին ժամանակացույց` ուղղված հանրակրթական դպրոցներում տնտեսագիտական և ֆինանսական կրթության ապահովմանը:

 «Նոր ուսումնական տարվանից ծրագրի մեկնարկը պարտադիր պայման է», - ասաց Կարապետյանը: -0-