USD
368.04
EUR
427.96
RUB
5.0736
GEL
137.59
2026 թ. մայիսի 18, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+15

5G թարմացում․ Կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչությունը զգուշացնում է հեռախոսային տարածված խարդախության մասին

18.09.2025, 13:33
ՀՀ ՆԳՆ Քրեական ոստիկանության Կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչությունը զգուշացնում է հեռախոսային տարածված խարդախության մասին
5G թարմացում․ Կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչությունը զգուշացնում է հեռախոսային տարածված խարդախության մասին

ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի․/ԱՌԿԱ/․ ՀՀ ՆԳՆ Քրեական ոստիկանության Կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչությունը զգուշացնում է հեռախոսային տարածված խարդախության մասին։

 «Եթե Ձեզ զանգահարեն և որևէ բջջային օպերատորի / UCOM, TEAM TELECOM, VIVA-ARMENIA/ անունից առաջարկեն ծրագիր ներբեռնել բջջային հեռախոսի մեջ, իբրև թե կապի որակը բարելավելու նպատակով՝ ՉՎՍՏԱՀԵՔ», – զգուշացնում են վարչությունից։

Հանցագործներն այդ եղանակով փորձում են հասանելիության ստանալ Ձեր բանկային հաշիվներին, իսկ հասանելիություն ստանալուց հետո նրանք կարող են հափշտակել Ձեր ֆինանասական միջոցները: