USD
368.04
EUR
427.96
RUB
5.0736
GEL
137.59
2026 թ. մայիսի 19, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+4

Google–ը փոխում է Android բջջային համակարգի մշակման ղեկավարին

14.03.2013, 13:27
Google Android ամենաճանաչված բջջային օպերացիոն համակարգի մշակման ղեկավար Էնդի Ռուբինը լքում է իր պաշտոնը։ Այսուհետ պաշտոնը կզբաղեցնի Սունդար Պիչային (Sundar Pichai), ով ղեկավարում է Chrome բրաուզերի մշակումը և Google Apps վեբ հավելվածները, ընկերության կորպորատիվ բլոգում գրել է Google–ի գլխավոր տնօրեն Լարի Փեյջը։
Google–ը փոխում է Android բջջային համակարգի մշակման ղեկավարին

ԵՐԵՎԱՆ, 14 մարտի. /ԱՌԿԱ/. Google Android ամենաճանաչված բջջային օպերացիոն համակարգի մշակման ղեկավար Էնդի Ռուբինը լքում է իր պաշտոնը։ Այսուհետ պաշտոնը կզբաղեցնի Սունդար Պիչային (Sundar Pichai), ով ղեկավարում է Chrome բրաուզերի մշակումը և Google Apps վեբ հավելվածները, ընկերության կորպորատիվ բլոգում գրել է Google–ի գլխավոր տնօրեն Լարի Փեյջը։

«Էնդին որոշեց, որ ժամանակն է փոխանցել կառավարման ղեկը և նոր էջ սկսել Google–ում»,– գրել է Փեյջը` չպարզաբանելով, թե որ ոլորտում է աշխատելու Ռուբինը։

Գլխավորելով Android մշակողների թիմը` Պիչային կշարունակի աշխատել իր ընթացիկ նախագծերի վրա։

Google Android–ն աշխարհի ամենաճանաչված հարթակն է բջջային տեխնիկայի համար։ Ողջ աշխարհում այս համակարգով աշխատող ավելի քան 750 մլն սարք է վաճառվել, հաղորդում է Փրայմը։ –0–