USD
368.04
EUR
427.96
RUB
5.0736
GEL
137.59
2026 թ. մայիսի 19, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+15

Windows Blue–ն պաշտոնապես կկոչվի Windows Blue 8.1

03.04.2013, 11:04
Համացանցում հայտնված Windows Blue–ի նախնական տարբերակն այդ համալիր նորացման շատ նոր որակներ բացհայտեց, իսկ այժմ հայտնի է դարձել նաև դրա պաշտոնական անվանումը` դատելով Twitter–ում AngleWZR օգտատերի կողմից հրապարակած սքրինշոտից, գրում է tasstelecom.ru–ն։

Windows Blue–ն պաշտոնապես կկոչվի Windows Blue 8.1

ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի. /ԱՌԿԱ/. Համացանցում հայտնված Windows Blue–ի նախնական տարբերակն այդ համալիր նորացման շատ նոր որակներ բացհայտեց, իսկ այժմ հայտնի է դարձել նաև դրա պաշտոնական անվանումը` դատելով Twitter–ում AngleWZR օգտատերի կողմից հրապարակած սքրինշոտից, գրում է tasstelecom.ru–ն։

AngleWZR օգտատերը, ով ուշադիր ուսումնասիրել է Windows Blue–ի նախնական տարբերակը, սքրինշոտ է հրապարակել, որից հետևում է, որ Windows Blue–ի պաշտոնական անվանումը Windows 8.1. է։ Նման մոտեցումը չի կարելի անսպասելի կոչել, քանի որ հենց այդ սկզբունքն է անվանումներում կիրառվել Windows Phone հարթակի համար։

Windows 8–ի ամբողջովին պատրաստի նորացումը սպասվում է  2013թ.–ի օգոստոսի վերջին։ –0–