USD
368.04
EUR
427.96
RUB
5.0736
GEL
137.59
2026 թ. մայիսի 19, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+9

Հայտնի է դարձել iPhone 6–ի ծանուցման ամսաթիվը

06.08.2014, 12:52
Apple ընկերությունը 2014 թվականի սեպտեմբերի 9-ին ավանդական աշնանային միջոցառում կանցկացնի, որի ընթացքում կներկայացնեի նոր սերնդի iPhone–ի հերթական սարքը։ Այս մասին տեղեկացնում է  Wall Street Journal–ը` հղում անելով սեփական աղբյուրին։
Հայտնի է դարձել iPhone 6–ի ծանուցման ամսաթիվը
ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Apple ընկերությունը 2014 թվականի սեպտեմբերի 9-ին ավանդական աշնանային միջոցառում կանցկացնի, որի ընթացքում կներկայացնեի նոր սերնդի iPhone–ի հերթական սարքը։ Այս մասին տեղեկացնում է  Wall Street Journal–ը` հղում անելով սեփական աղբյուրին։

Apple ընկերությունում հրաժարվել են մեկնաբանել այս լուրը, գրում է cnews.ru–ն։

Նոր iPhone–ի ծանուցման ենթադրվող ամսաթիվը համընկնում է վերջին տարիներին Apple սմարթֆոնների շարքի թարմացման փուլի հետ։ iPhone 5s–ը ծանուցվել էր 2013 թվականի սեպտեմբերի 10-ին, iPhone 5–ը` 2012 թվականի սեպտեմբերի 12-ին։

Տարբեր տեղեկությունների համաձայն` Apple–ը 2014 թվականին կներկայացնի երկու նոր iPhone` էկրանների տարբեր անկյունագծերով։-0-