USD
368.04
EUR
427.96
RUB
5.0736
GEL
137.59
2026 թ. մայիսի 19, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+10

Facebook–ի թարմացված iOS–ներդիրը կրկնակի արագ է դարձել

24.08.2012, 15:05
Facebook սոցցանցը հայտարարել է Apple iPhone և iPad սարքերի թարմացված ներդիրի գործարկման մասին, գրում է Cnews.ru–ն։
Facebook–ի թարմացված iOS–ներդիրը կրկնակի արագ է դարձել

ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Facebook սոցցանցը հայտարարել է Apple iPhone և iPad սարքերի թարմացված ներդիրի գործարկման մասին, գրում է Cnews.ru–ն։

Ինչպես հայտնել են ցանցի մամուլի ծառայությունից, Facebook 5.0 ներդիրի նոր տարբերակի աշխատանքի արագությունը կրկնակի աճել է նախորդ տարբերակի համեմատ` ներառյալ ներդիրի գործարկումը, լուրերի բեռնումը, լուրերի ժապավենում լուսանկարների դիտումը և իրազեկումների հասանելիությունը։

Ներդիրն արտագրվել է և օպտիմալացվել է զրոյից, պարզաբանել են Facebook–ի մամուլի ծառայությունում։

iPhone–ի և iPad–ի համար Facebook թարմացված ներդիրը կարելի է ներբեռնել App Store ներդիրների պաշտոնական կատալոգում։ -0-