USD
368.45
EUR
426.15
RUB
5.1181
GEL
138.68
2026 թ. հունիսի 10, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+14

Կպարզեցվի ԱԲ կենտրոնների կառուցման նպատակով իրականացվող շինարարությունների ընթացքը

27.05.2026, 17:07
Կառավարությունը պարզեցնում է ԱԲ տվյալների կենտրոնների շինարարության թույլտվության կարգը
Կպարզեցվի ԱԲ կենտրոնների կառուցման նպատակով իրականացվող շինարարությունների ընթացքը

ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի․/ԱՌԿԱ/. Կառավարությունը պարզեցնում է ԱԲ տվյալների կենտրոնների շինարարության թույլտվության կարգը։

Կառավարությունն այսօրվա նիստում ընդունել է որոշում՝ ԱԲ ոլորտի ներկայացուցիչների համար պարզեցված ընթացակարգեր սահմանելու իրենց կենսական նշանակության օբյեկտների կառուցման նպատակով պարզեցված ընթացակարգով շինարարության թույլտվությունների ստացումը կազմակերպելու նկատառումներից ելնելով։

Ըստ այդմ՝ առաջարկվում է քաղաքաշինական փաստաթղթերի պետական համալիր փորձաքննություն իրականացնելիս փորձաքննական եզրակացությունը տրամադրել մինչև կառուցվող օբյեկտի շինարարության` շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման փորձաքննության ավարտը։

Նշվում է, որ դա թույլ կտա առավել սեղմ ժամկետներում և ավելի պարզեցված կարգով խթանելու ՀՀ-ում Արհեստական բանականության տվյալների կենտրոնների կառուցմանը: