USD
368.04
EUR
427.96
RUB
5.0736
GEL
137.59
2026 թ. մայիսի 18, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+12

Սեպտեմբերի 11-13-ը Երևանի հեռուստաաշտարակից թվային հեռուստատեսության հեռարձակումը ժամանակավորապես կդադարեցվի

10.09.2025, 16:12
Այն պայմանավորված է գեղազարդ լուսավորության նոր համակարգի մոնտաժային աշխատանքներով
Սեպտեմբերի 11-13-ը Երևանի հեռուստաաշտարակից թվային հեռուստատեսության հեռարձակումը ժամանակավորապես կդադարեցվի

ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբեր․/Առկա/. ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հայտնում է, որ Երևանի հեռուստաաշտարակից թվային հեռուստատեսության հեռարձակումը ժամանակավորապես կդադարեցվի։

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ընկերությունը տեղեկացնում է, որ Երևանի հեռուստաաշտարակի գեղազարդ լուսավորման նոր համակարգի մոնտաժային աշխատանքներով պայմանավորված՝ 2025թ. սեպտեմբերի 11-13-ը՝ ժամը 02։00-08։00-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի հեռուստաաշտարակից թվային հեռուստատեսային հեռարձակումը ժամանակավորապես կդադարեցվի»,- նշված է ԲՏԱ հաղորդագրության մեջ։