USD
368.04
EUR
427.96
RUB
5.0736
GEL
137.59
2026 թ. մայիսի 18, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+13

Կարեն Կարապետյանը Microsoft–ի ԱՊՀ ներկայացուցչության ղեկավարի հետ քննարկել է երկրի թվային օրակարգը

04.04.2018, 20:47
Վարչապետ Կարեն Կարապետյանն Հայաստանի թվային օրակարգի ձևավորմանն առնչվող հարցեր է քննարկել «Մայքրոսոֆթ» ընկերության ԱՊՀ տարածաշրջանի ներկայացուցչության նախագահ Ռոնալդ Բինկոֆսկու հետ:
Կարեն Կարապետյանը Microsoft–ի ԱՊՀ ներկայացուցչության ղեկավարի հետ քննարկել է երկրի թվային օրակարգը

ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի. /ԱՌԿԱ/. Վարչապետ Կարեն Կարապետյանն Հայաստանի թվային օրակարգի ձևավորման ուղղությամբ ՀՀ կառավարության, մասնավորապես, «Թվային Հայաստան» հիմնադրամի և «Մայքրոսոֆթ»-ի միջև համագործակցությանն առնչվող հարցեր է քննարկել «Մայքրոսոֆթ» ընկերության ԱՊՀ տարածաշրջանի ներկայացուցչության նախագահ Ռոնալդ Բինկոֆսկու հետ:

Վարչապետը կարևորել է Հայաստանի թվային օրակարգի իրականացումն ու այդ գործում «Մայքրոսոֆթ»-ի հետ համատեղ գործակցությունը, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։

Իր հերթին Ռոնալդ Բինկոֆսկին ներկայացրել է պետական կառավարման և տեղական ինքնակառավարման ոլորտներում թվային համակարգի զարգացման, էլեկտրոնային եղանակով մատուցվող ծառայությունների ավելացման, պետական կառավարման էլեկտրոնային ինտեգրված համակարգի մշակման ուղղությամբ տարբեր առաջարկություններ:

Ռոնալդ Բինկոֆսկին ընդգծել է «Մայքրոսոֆթ»-ի պատրաստակամությունը՝ աջակցելու Հայաստանին թվային օրակարգի իրականացման և այս բնագավառում իրենց հարուստ փորձն ու կարողությունները փոխանցելու գործում:

Հանդիպմանը քննարկվել են երկկողմ համագործակցությանն առնչվող մի շարք այլ հարցեր: -0-