USD
368.04
EUR
427.96
RUB
5.0736
GEL
137.59
2026 թ. մայիսի 18, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+12

Facebook-ը սկսել է գովազդ տեղադրել Messenger-ում

26.01.2017, 17:12
Facebook սոցիալական ցանցը Messenger շարժական հավելվածում թեստային ռեժիմով գործարկել է գովազդի տեղադրում։
Facebook-ը սկսել է գովազդ տեղադրել Messenger-ում

ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի. /ԱՌԿԱ/. Facebook սոցիալական ցանցը Messenger շարժական հավելվածում թեստային ռեժիմով գործարկել է գովազդի տեղադրում, հաղորդում է «Կոմերսանտը»` հղում անելով Techcrunch-ին:

Առաջինը գովազդը կտեսնեն Ավստրալիայի և Թաիլանդի օգտատերերը: Շարժական հավելվածի միջոցով տեղադրված գովազդային հայտարարությունները միանգամից երևում են էկրանին նկարի տեսքով` գրությամբ և հղումով:

Հղումով անցնելով` օգտատերը կարող է ավելի մանրամասն տեղեկանալ ապրանքի մասին կամ բաժանորդագրվել իրեն հետաքրքրած ծառայությանը: Facebook-ից խոստացել են, որ գովազդը չի հայտնվի նամակագրության նթացքում այնքան ժամանակ, մինչև օգտատերն ինքը չսեղմի հայտարարության վրա: -0-