USD
368.23
EUR
428.95
RUB
5.0312
GEL
137.5
2026 թ. մայիսի 18, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+15

Bloomberg-ը հայտնում է նոր iPhone-ների շնորհանդեսի և վաճառքի ամսաթիվը

27.08.2024, 13:26
Apple–ը նաև ակտիվացրել է M4 պրոցեսորով Mac–ի չորս նոր մոդելների թեստավորումը
Bloomberg-ը հայտնում է նոր iPhone-ների շնորհանդեսի և վաճառքի ամսաթիվը

ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի․/ԱՌԿԱ/․ Ամերիկյան Apple Inc․–ը նախատեսում է սեպտեմբերի 10–ին ներկայացնել նոր iPhone–ը, «խելացի» ժամացույցն ու AirPods ականջակալները, գրում է Bloomberg–ը՝ հղում անելով իրազեկ աղբյուրներին։

Ընկերությունը նախապատրաստվում է այդ ամսաթվին, իսկ նոր սմարթֆոնների վաճառքը կմեկնարկի սեպտեմբերի 20–ին, հայտնում է Ինտերֆաքսը։

Apple–ը նաև ակտիվացրել է M4 պրոցեսորով Mac–ի չորս նոր մոդելների թեստավորումը՝ կողմնակի հավելվածների հետ նրանց համատեղելիությունն ապահովելու համար, նշում է գործակալությունը՝ հղում անելով թեստավորումները լուսաբանող ամսագրերին։

Նոր Mac–երը սովորաբար թողարկվում են iPhone–ից հետո մեկ ամիս անց։