USD
368.04
EUR
427.96
RUB
5.0736
GEL
137.59
2026 թ. մայիսի 18, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+17

Apple–ը նոր iPhone–ներ կներկայացնի

23.08.2019, 12:19
Apple–ը սեպտեմբերին կներկայացնի iPhone–ի երեք նոր մոդելներ, հայտնում է Bloomberg–ը` հղում անելով իրավիճակին ծանոթ աղբյուրներին։
Apple–ը  նոր iPhone–ներ կներկայացնի

ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Apple–ը սեպտեմբերին կներկայացնի iPhone–ի երեք նոր մոդելներ, հայտնում է Bloomberg–ը` հղում անելով իրավիճակին ծանոթ աղբյուրներին։ Խոսքը Pro iPhones նոր շարքի սմարթֆոնների մասին է։ Նոր մոդելները կփոխարինեն iPhone XS–ը, iPhone XS Max–ը և iPhone XR–ը։

Բացի այդ, ընկերությունը ծրագրում է մինչև տարեվերջ ներկայացնել թարմացված iPad Pro, Apple Watch–ի նոր մոդել և արդիականացված MacBook Pro։ Վերջինն Apple–ի ամենամեծ նոութբուքը կդառնա 2012 թվականից։ Դրա նորացված տարբերակը կթողարկվի առաջին անգամ վերջին երեք տարիների ընթացքում։

Bloomberg–ի աղբյուրների տեղեկացմամբ, նաև կներկայացվեն նոր պարագաներ, այդ թվում` AirPods–ի և HomePod–ի նոր մոդելնել։ Ընկերությունը կթարմացնի ծրագրային ապահովումն Apple TV–ի, Mac–ի և Apple Watch–ի, Apple TV + video և Apple Arcade–ի համար։

Apple–ի ներկայացուցիչը չի մեկնաբանել գործակալության տեղեկատվությունը։

Bloomberg–ը նշում է, որ Apple–ը նոր պրոդուկտների միջոցով կնպաստի վաճառքների աճին 2019 չորրորդ եռամսյակում և տոների ընթացքում։ -0-