USD
368.04
EUR
427.96
RUB
5.0736
GEL
137.59
2026 թ. մայիսի 18, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+13

«Հայփոստը» շրջանառության մեջ է դրել նամականիշ՝ նվիրված «Հայոց պետականություն. Հայաստանի հեռագրական գործակալության՝ Արմենպրեսի հիմնադրման 100-ամյակը» թեմային

21.12.2018, 19:10
«Հայփոստը» շրջանառության մեջ է դրել նամականիշ՝ նվիրված «Հայոց պետականություն. Հայաստանի հեռագրական գործակալության՝ Արմենպրեսի հիմնադրման 100-ամյակը» թեմային:
«Հայփոստը» շրջանառության մեջ է դրել նամականիշ՝ նվիրված «Հայոց պետականություն. Հայաստանի հեռագրական գործակալության՝ Արմենպրեսի հիմնադրման 100-ամյակը» թեմային

ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. 2018 թվականի դեկտեմբերի 21-ին «Արմենպրես» լրատվական գործակալության շենքում, «ՀայՓոստ» ՓԲԸ-ի կողմից մարվեց և շրջանառության մեջ դրվեց մեկ նամականիշ՝ նվիրված «Հայոց պետականություն. Հայաստանի հեռագրական գործակալության՝ Արմենպրեսի հիմնադրման 100-ամյակը» թեմային:

Ինչպես հաղորդում է «Հայփոստ» ՓԲԸ–ի մամուլի ծառայությունը, 120 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշը տպագրված է Ֆրանսիայի «Cartor» տպագրատանը՝ 30 000 տպաքանակով: Նամականիշի դիզայնի հեղինակն է «ՀայՓոստ» ՓԲԸ-ի գլխավոր դիզայներ Վահագն Մկրտչյանը:

Նամականիշի վրա պատկերված է տպագրական մեքենայի վրա աշխատող կնոջ գրաֆիկական ուրվագիծը: Նամականիշը ձևավորված է լույսի և ստվերի համադրությամբ՝ խորհրդանշելով լրատվական ոլորտի մասնագետների՝ կադրից դուրս կատարվող շուրջօրյա աշխատանքը:

Նամականիշի մարումն իրականացրեցին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը, «Արմենպրես» լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանը, «Հայփոստ» ՓԲԸ գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնակատար Հայկ Ավագյանը, ՀՀ Ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը:

«ՀայՓոստ» ՓԲԸ-ն Հայաստանի Հանրապետության փոստային կապի ազգային օպերատորն է, որը մատուցում է փոստային, ֆինանսական և մանրածախ ծառայություններ: Ներկայումս ՀայՓոստը գործում է ամբողջ Հայաստանով բաշխված 900 փոստային բաժանմունքների միջոցով՝ քաղաքային համայնքներից մինչև ամենահեռավոր գյուղական բնակավայրերը: –0–